Feb. 11, 2016

Պարույր Սևակի «Հանգստանում եմ» բանաստեղծությունը, որ գրված է այլ համատեքստում շատ հարմար է գալիս իմ (մեր) համատեքստի (Աստծո և իմ փոխհարաբերությունների) համար։ Մեջբերում եմ բանաստեղծության առաջին և վերջին տողերից։

Ուզում եմ այսօր մի պահ մոռանալ

Հոգսը, խորհուրդը, գործը աշխարհի.

 

Ուզում եմ այսօր մի պահ հեռանալ

Խոր սահանքներից այս ահեղ դարի։

 

Ուզում եմ...

...............................................

 

Խոսել գեղեցիկ ու թանկ բաներից`

Ծաղկի՛ց, պատեզի՛ց, երեխաների՛ց,

 

Նրանց սպասող մանկությունից,

Ապահով կյանքից, երջանկությունից։

 

Եվ լինել անհոգ, և անդարդ լինել,

Պարզապես սիրո ̄ ղ - ապրո ̄ ղ մարդ լինել։

 

Քեզնով գոհանալ, քեզնով հիանալ,

Քեզնով լիանալ

Ու քեզ միանալ...

 

 

Jan. 20, 2016

Էլբերթ Հաբարդը (Elbert Hubbard) նկատում է. «Շատ մարդիկ կյանքում անհաջողություն են ունենում, ոչ թե այն պատճառով, որ ունակություններ կամ ուղեղ կամ ոգեշնչվածություն չունեն, այլ պարզապես այն պատճառով, որ նրանք իրենց էներգիան չեն կազմակերպում նպատակների շուրջ»։

Սակայն մենք հնարավորություն ունենք մեր առջև խելացի (smart) նպատակներ դնելու։

Specific - որոշակի, կոնկրետ, առանձնահատուկ

Ընդհանուր նպատակը կարող է լինել. «Լավ մարզավիճակում լինել»։ Իսկ որոշակի նպատակը կարող է սկսվել այս բառերով. «Շաբաթը երեք անգամ մարզադահլիճ այցելել և պարապել...» Ձեր նպատակները բավարար հասկանալի դարձրեք, որ պարզ լինի, թե ինչի վրա եք աշխատում։

Measurable - չափելի 

Հեշտ է հետևել նպատակին, երբ այն ընթացքի մեջ հնարավոր է չափել։ Ձեր նպատակները գրեք օրագրի մեջ և ամեն անգամ նշեք, թե ինչքան առաջ եք գնացել։ Ձեր նվաճումները ձեզ կոգևորեն։ Գրառումներն օրագրում ձեզ նաև կօգնեն ետ նայելու և տեսնելու, թե ինչքան մոտ կամ հեռու եք նպատակից։

Attainable - հասանելի

Դուք կարող եք հասնել համարյա բոլոր նպատակներին, երբ ծրագրում եք ձեր քայլերն իմաստուն ձևով և խելամիտ շրջանակներ եք սահմանում, որոնք ձեզ թույլ են տալիս իրականացնել ձեր քայլերը։ Այս դեպքում նպատակները, որոնք շատ հեռու և անիրականանալի էին թվում, ավելի են մոտենում և դառնում են ավելի հասանելի։

Relevant - տեղին, գործին վերաբերող

Արժանի՞ է ձեր նպատակը, որպեսզի նրան հասնես։ Իհարկե, միայն դուք եք, որ կարող եք դա որոշել, բայց համենայնդեպս մի վախեցեք ավելի բարձր նպատակներ դնել ձեր առջև։ Բարձր նպատակին հասնելն ավելի հեշտ է, քան ցածր նպատակին, քանի որ ցածր նպատակներն ավելի քիչ ջանք են պահանջում։ Շատ դժվարամատչելի գործեր դուք ավելի հեշտությամբ եք անում և վերջում նրանք ավելի հեշտ են թվում, քանի որ դուք  սիրով եք կատարել դրանք։                

Time-bound - ժամկետով սահմանափակված

Ենթադրենք, որ դուք ցանկանում եք նիհարել 5 կգ, բայց ո՞ր ժամկետում եք դա ցանկանում անել։ Տեղադրեք այն որոշակի ժամանակահատվածում, օրինակ, մինչև մայիսի 15-ը։ Այն «տեղադրեք» նաև ձեր ենթագիտակցության մեջ և սկսեք իրագործել։

Creation Health, Bible Program, 9

Jan. 18, 2016

Երեկ, Ազնիվի հետ միասին դիտեցինք «Ռազմական սենյակ» (War room, Военная комната) հրաշալի կինոնկարը։

Ալեքս Կենդրիկը մի քանի քրիստոնեական ֆիլմեր է նկարահանել (Маховое колесо, Противостояние гигантов, Огнеупорный, Отважные)։ Եթե չեք դիտել նրա նախորդ ֆիլմերը, ապա խորհուրդ եմ տալիս դիտել։

Իսկ այս մեկը աղոթքի միջոցով հոգևոր պատերազմի մասին է։ Նշանաբանն է. «Աղոթքը հզոր զենք է» («Prayer is a Powerful Weapon» / «Молитва - это мощное оружие»)։ Արտադրվել է 2015 թվականին (ԱՄՆ)։ Ցուցադրման առաջին երեք օրերի ընթացքում 11 միլիոն դոլարից ավելի եկամուտ է բերել։

Առայժմ մի փոքր դժվարություն կա այդ կինոնկարը ռուսերեն թարգմանությամբ գտնելը, ուստի տալիս եմ հղումը։ 

Դիտեք այստեղ http://parkino.net/2015-08-war-room.php

Dec. 22, 2015

ՀՈԳԵՎՈՐ ՕՐԱԳԻՐ

Անձնական կայքի այս էջում դուք կգտնեք անձնական կյանքին, գործունեությանը վերաբերվող գրառումներ, հոգևոր մտորումներ, տարբեր հարցերի քննարկումներ և բազմանզան նյութեր, որոնք կարող են օգտակար լինել կայքի այցելուներին։

Դրանք հիմնականում իմ ամենօրյա անձնական ուսումնասիրությունների, ընթերցանության, դիտումների, մտորումների ու շփումների արդյունքում ձեռք բերված նյութերն են։                                                          Պ.Ս.

                                                                                         

Dec. 22, 2015

Հավանելու 👍 և մեկնաբանություն 🙂թողնելու համար սեղմեք հոդվածի կամ նյութի վերնագրի վրա և դա անելու հնարավորությունը կարող եք տեսնել էջի ամենաներքևում։ Գրառումների ամբողջ ցանկը տեսնելու համար սեղմեք overview ներքևում։ Դա գործում է էջերի մեծ մասի համար։👍🙂