Oct. 21, 2015

001. Միանգամից

Ասում են, թե միանգամից կյանքում ոչի ̄նչ չի կատարվում,
Միանգամից ո՛չ մի կարպետ և ո՛չ մի գորգ չի պատռվում,
Միանգամից բերդ չի շինվում ու չի քանդվում միանգամից,
Միանգամից ձյուն չի գալիս և չի փչում անգամ քամին։

Մի՛րգ չի հասնում միանգամից, ո ̄ւր մնաց թե` խելոքանան,
Զո՛ւյգ չեն կազմում միանգամից, ո ̄ւր մնաց թե` երեքանան։
Միանգամից չեն կշտանում և չեմ զգում ջրի կարիք,
Ո՛չ այսօրն է անցյալ դառնում, ո՛չ էլ վաղն է դառնում գալիք։

Այս ամենը ճիշտ է, հարկա՛վ,
Հենց այսպես է, ինչպես որ կա։
Սակայն եթե իմ կյանքի մեջ գեթ հարցնեին մի՛անգամ ինձ,
Թե ես ի՞նչ եմ գերադասում,
Ի՞նչ եմ ուզում
Ու երազում,
Ես կասեի.
- Ինչ լինում է` թող որ լինի միանգամի ̄ ց...

                                             Պարույր Սևակ

P.S.

(Այս հապավումը նշանակում է հետգրություն (post scriptum) կամ էլ` Պավել Սարգսյան)

Անկախ նրանից, թե մարդն ինչ է գերադասում, ուզում կամ երազում, «Միանգամից կյանքում ոչի ̄  նչ չի կատարվում», «Ո՞ւր մնաց թե` խելոքանան»։

Զարգանալու, աճելու և իմաստություն ձեռք բերելու համար ժամանակ և քրտնաջան աշխատանք է անհրաժեշտ։

Հրավիրում եմ Հոգևոր կյանքի ակադեմիայում միասին սովորելու։ Այցելեք www.adventist.am