Oct. 22, 2015

002. * * *

Երբ ես տխուր, հուսահատ,
Ինձ կորած եմ համարում,
Շուրջս մեռած անապատ,
Սրտիս երկյուղ է տիրում։

Մահու ձայնը դառնալուր
Հասանում է ականջիս,
Մարդիկ մնում անհամբույր
Եվ խլանում են կանչիս։

Մի զորությո ̄ ւն հզորեղ
Ինձ հուսադրում է հանկարծ.
Եվ զգում եմ, ամեն տեղ
Դուն ինձ հետ ես, Աստված։

Հովհաննես Թումանյան