Oct. 27, 2015

005. Պ. Սևակն Աստվածաշնչի մասին

"... Սևակը հիացմունքով էր խոսում Աստվածաշնչի մասին։ Սերգեյ Սարինյանը ուղղակիորեն մեջբերում է Սևակի խոսքը. «Ով չի կարդացել Աստվածաշունչը, նա չի կարող իսկական իմաստով գրագետ մարդ կոչվել, առավել ևս` գրականագետ։ Իսկ ով չի սերտել «Երգ երգոցը», նա չի կարող գաղափար ունենալ պոեզիայի սկզբնականի մասին։ Ամբողջ համաշխարհային գրականությունը դուրս է եկել Աստվածաշնչից. այստեղ է բոլոր ժանրերի և սյուժեների սկիզբը։ Նրա հիման վրա են ստեղծվել համաշխարհային գրականության ու արվեստի գլուխգործոցները»։"

«Քրիստոնեությունը և հայ գրականությունը», Երևան, 2001, էջ 178