Oct. 28, 2015

006. Նախերգանք

Ես լեռներից իջնում եմ ցած`

Պղտորությունս պարզելով,

Ինչ-որ չափով հարստացած

Ինչ-որ չափով նվազելով։

 

Ելման գետն իմ ջահելության

Սահանքները իր փոթորկուն

Փոխարկում է մի մեղմության,

Որ խռովքն է պահում խորքում։

 

Դեմս դաշտն է, հովիտն արձակ.

Կանաչապատ և ծառալի։

Զուր վատնումն է արդեն հանցանք,

Աղմկելը` ծիծաղելի։

 

Պարույր Սևակ, «Նորից քեզ հետ», Նախերգանք

 

P.S.

Բավականին խոր մտքեր կան այս բանաստեղծության մեջ։ Տարիքի հետ մարդ ավելի հասուն և հավասարակշռված է դառնում, կարողանում է համբերություն դրսևորել։ Կյանքի ձեռքբերումները վատնելը հանցանք է. այն պետք է ծառայեցնել մարդկանց բարօրությանը, հատկապես երբ առկա է գործունեության դաշտը։ Աղմկելն (մեր արածների բարձրագոչ փառաբանումը) առավել ևս անիմաստ և ծիծաղելի է...