Nov. 3, 2015

008. Կերպարանափոխություն

Այսօր, նոյեմբերի 3-ը, հատկանշական օր է ինձ համար։ Իմ թոռնիկի` Եվայի ծննդյան օրը ես սկսեցի անձի արմատական վերափոխման գործընթացը։ Սա սկիզբն է մի կարևորագույն գործի, որ պետք է տանի Աստծո հետ առանձնահատուկ փախհարաբերությունների հաստատման։ Այդ գործընթացը նոր չի սկսվել ինձ մոտ, սակայն կան բաներ, որ արմատական փոփոխությունների կարիք ունեն իմ կյանքում։

Կարծում եմ, այս գրառումը կարդացողներից շատերին բախտ է վիճակվել լինել Խոր Վիրապում։ Այնտեղ, եկեղեցու ներսում հնարավորություն կա իջնել այն փոսը (վիրապը), որտեղ ըստ պատմական տվյալների, Հայաստանում քրիստոնեական քարոզիչ և Լուսավորիչ Գրիգորը անցկացրել է 13 տարի։ Առաջին անգամ այդ փոսն իջնելիս ձեզ համակում է անորոշության անհանգստացնող զգացումը։ Դուք պետք է ներքև իջնեք, չտեսնելով, թե դեպի ուր եք գնում։ Դուք պարզապես բավականին շատ քանակի աստիճաններով եք իջնում, չիմանալով, թե ինչպիսին է լինելու ձեր հաջորդ քայլը և որտեղ եք դուք հայտնվելու։ Շատերը հրաժարվեւմ են գնալ դեպի այդ անորոշությունը և շատ բան են կորցնում, իսկ նրանք, ովքեր համարձակվում են դա անել, վիրապն իջնելուց ու բարձրանալուց հետո ունենում են առանձնահատուկ զգացումներ և պատկերացում Գրիգոր Լուսավորչի զգացումների մասին։ Փոսն իջնելու համար պետք է ռիսկ անել կատարել առաջին քայլը, նույնիսկ չպատկերացնելով ինչպիսին կլինի ընդհանուր պատկերը։

Մարտին Լութեր Քինգ կրտսերը ճիշտ էր։ Նա գրել է. «Կատարեք առաջին քայլը հավատով։ Պարտադիր չէ, որ դուք տեսնեք ամբողջ սանդուղքը, պարզապես կատարեք առաջին քայլը»։

Դժբախտաբար, մեզանից շատերը շատ ժամանակ են տրամադրում և ամենայն մանրամասնությամբ ծրագրում են իրենց հաջորդ արձակուրդը, քան կատարում են առաջին քայլը դեպի երկինք տանող աստիճանի վրա։ 

Շատերի բառապաշարում պակասում է «աճ Քրիստոսում» արտահայտությունը. ես բացառություն չեմ։ Օգտվելով Աստծո առաջարկած վերափոխման գործընթացից, ես սկսել եմ ունենալ կյանքի զարմանահրաշ վերափոխության փորձառությունը։

Իսկ դուք ի՞նչ կասեք։ Մի քանի րոպե տրամադրեք այս հարցերին։

Ինչպիսի՞ն են ձեր փոխհարաբերությունները Տիրոջ հետ։ Արդյո՞ք Նա առաջին տեղն է զբաղեցնում ձեր կյանքում։

Կարո՞ղ եք առանց կասկածի ասել, որ դուք աճում եք Հիսուսի հետ բարեկամական առումով։

Դուք ունե՞ք կատարյալ վստահություն, որ եթե Հիսուսը այսօր վերադառնա, դուք կցնծաք Նրա գալուստով։ Պատրաստ կլինեի՞ք Նրա հետ Տուն գնալու։

Ձեր կյանքը Հիսուսին երջանիկ է դարձնում, թե՞ Նրան ամեն անգամ ցավ եք պատճառում փորձությունների ու մեղքի մեջ ընկնելով։

Եթե դուք ցանկանում եք ունենալ ավելին, քան ունեք հիմա ձեր փորձառությունների տեսակետից, ապա պետք է այդ ցանկությունը ԱՆՀԱՊԱՂ իրականացնել։

«Եթե դուք չեք անում այն, ինչ ուզում եք, դուք երբեք այն չեք ունենա։ Եթե դուք չեք խնդրում, ապա պատասխանը միշտ «ոչ» է։ Եթե դուք առաջ չեք քայլում, ապա դուք միշտ գտնվում եք միևնույն տեղում» (Նորա Ռոբերթս)։

Սատանան մշտապես շշնջում է, որ պետք չէ արմատական փոփոխությունների գնալ, բայց Աստված հրավիրում է միանալ նրանց, ովքեր սկսել և շարունակում են ամբողջ կյանքի երազանքն իրականացնել։ Այն է. ձեռք բերել աստվածահաճո բնավորություն և վեևապևել կերպարանափոխություն. նմանվելով Աստծո կերպարին, մեր կերպարը փոխելով։

Ինչքան շուտ դուք կատարեք առաջին քայլը, այնքան կզարմանաք, թե ինչու առաջ դա չէիք անում։

Ձեր անձնական հոգևոր օրագրում նշեք ամսաթիվը, երբ սկսում եք ձեր զարմանահրաշ ճանապարհորդությունը դեպի երկնային և չքնաղ իրականությունը, դեպի Հավերժը։ Աստված թող լինի մեր Օգնականն ու Ուղեկիցը այդ ճանապարհորդության ժամանակ։

Հովհաննես Թումանյանը մի փոքր այլ համատեքստում գրել է.

«...Էսպես փոխվելով հոսում է, գնում,

Գնո ̄ ւմ անհունի անճառ սահմանում,

«Դեպի գերազանց վիճակն երջանիկ,

Ակն երջանկության, սիրո հայրենիք...

Եվ ինչ է սիրո իմաստը վերին, 

Ի ̄ նչ երջանկություն խորհուրդը խորին,-

Հալվե ̄ լ, միանա ̄ լ, իրեն մոռանա ̄ լ...

Եվ անշուշտ մի օր հանդերձյալ կյանքում,

Երկրում, թե այլուր, վերև` երկնքում,

...Ու կզգամ Նրան, կապրեմ Նրա հետ

Մի ուրիշ անվե ̄ րջ կյանքով երկնավետ»։

 

Այսպիսով, Ով ինձ հետ է, գնացինք առաջ` «դեպի Անհունը»...

Հ.Գ.

Վերափոխման գործընթացի սկզբնական փուլը նախատեսվում է իրականացնել ամենօրյա ճանապարհորդության միջոցով 12 շաբաթների ընթացքում «Jim Ayer with Janene Ayer, Your Daily Journey to Transformation, 12-Weel Study Guide» ձեռնարկի օգնությամբ։