Dec. 22, 2015

009. Մորեխի «անվտանգության համակարգը»

Մորեխները մի տարածքից մյուսն են տեղափոխվում խիտ երամներով` մեկ քառակուսի կիլոմետրի վրա 80 միլիոն մորեխ։ Սակայն նրանք չեն բախվում միմյանց։ Ո՞րն է գաղտնիքը։

Նկատի առնենք հետևյալը։ Մորեխի` բարդ կառուցվածք ունեցող երկու աչքերից յուրաքանչյուրի հետևում կա շարժումներ ընկալող նեյրոն։ Բախման վտանգի դեպքում այս նեյրոններն ազդանշան են ուղարկում թևերին և ոտքերին. ինչի շնորհիվ մորեխն արագ է արձագանքում և խուսափում է բախումից։ Նրա արձագանքը մարդու աչք թարթելուց հինգ անգամ ավելի արագ է։

Մորեխի աչքերի ու նեյրոնների կառուցվածքն ուսումնասիրելով` գիտնականները ստեղծել են ավտոմատացված համակարգ, որը շարժական ռոբոտին հնարավորություն է տալիս առանց բարդ ռադարների կամ ինֆրակարմիր դետեկտորների նկատելու մոտեցող օբյեկտները և խուսափելու դրանցից։ Մասնագետներն այս տեխնոլոգիան կիրառում են նաև ավտոմեքենաների արտադրության մեջ. մեքենաների մեջ տեղադրում են անվտանգության արագ և ճշգրիտ համակարգ, որի շնորհիվ կարելի է նվազեցնել բախումները։

«Մենք շատ բան ունենք սովորելու մորեխից` այս հասարակ միջատից», - ասում է Լինկոլնի համալսարանի (Միացյալ Թագավորություն) պրոֆեսոր Շիգան Յուեն։

Ի՞նչ եք կարծում։ Մորեխի` շարժումներ ընկալող նեյրոնները էվոլյուցիայի՞ արդյունք են, թե՞ ծրագրված են եղել։

                                                                                        Աղբյուր` «Արթնացե՛ք» ամսագիր, Սեպտեմբեր, 2014

Հ.Գ. 

«Չորս բան կա, որ երկրի փոքրերն են, բայց իմաստուններից իմաստուն են.

Մրջյունները, որ մի զորավոր ժողովուրդ չեն, բայց իրենց հացը ամառն են պատրաստում։

Ճագարները, որ մի ուժեղ ժողովուրդ չեն, բայց իրենց տունը ապառաժումն են շինում։

Մարախները թագավոր չունեն, բայց գունդ գունդ դուրս են գալիս ամենքը։

Մողեսը կպչում է ձեռքերով պատերին, բայց թագավորական պալատներումն է նա»

(Առակաց 6.24-28)։