Jan. 20, 2016

011. S.M.A.R.T. նպատակներ

Էլբերթ Հաբարդը (Elbert Hubbard) նկատում է. «Շատ մարդիկ կյանքում անհաջողություն են ունենում, ոչ թե այն պատճառով, որ ունակություններ կամ ուղեղ կամ ոգեշնչվածություն չունեն, այլ պարզապես այն պատճառով, որ նրանք իրենց էներգիան չեն կազմակերպում նպատակների շուրջ»։

Սակայն մենք հնարավորություն ունենք մեր առջև խելացի (smart) նպատակներ դնելու։

Specific - որոշակի, կոնկրետ, առանձնահատուկ

Ընդհանուր նպատակը կարող է լինել. «Լավ մարզավիճակում լինել»։ Իսկ որոշակի նպատակը կարող է սկսվել այս բառերով. «Շաբաթը երեք անգամ մարզադահլիճ այցելել և պարապել...» Ձեր նպատակները բավարար հասկանալի դարձրեք, որ պարզ լինի, թե ինչի վրա եք աշխատում։

Measurable - չափելի 

Հեշտ է հետևել նպատակին, երբ այն ընթացքի մեջ հնարավոր է չափել։ Ձեր նպատակները գրեք օրագրի մեջ և ամեն անգամ նշեք, թե ինչքան առաջ եք գնացել։ Ձեր նվաճումները ձեզ կոգևորեն։ Գրառումներն օրագրում ձեզ նաև կօգնեն ետ նայելու և տեսնելու, թե ինչքան մոտ կամ հեռու եք նպատակից։

Attainable - հասանելի

Դուք կարող եք հասնել համարյա բոլոր նպատակներին, երբ ծրագրում եք ձեր քայլերն իմաստուն ձևով և խելամիտ շրջանակներ եք սահմանում, որոնք ձեզ թույլ են տալիս իրականացնել ձեր քայլերը։ Այս դեպքում նպատակները, որոնք շատ հեռու և անիրականանալի էին թվում, ավելի են մոտենում և դառնում են ավելի հասանելի։

Relevant - տեղին, գործին վերաբերող

Արժանի՞ է ձեր նպատակը, որպեսզի նրան հասնես։ Իհարկե, միայն դուք եք, որ կարող եք դա որոշել, բայց համենայնդեպս մի վախեցեք ավելի բարձր նպատակներ դնել ձեր առջև։ Բարձր նպատակին հասնելն ավելի հեշտ է, քան ցածր նպատակին, քանի որ ցածր նպատակներն ավելի քիչ ջանք են պահանջում։ Շատ դժվարամատչելի գործեր դուք ավելի հեշտությամբ եք անում և վերջում նրանք ավելի հեշտ են թվում, քանի որ դուք  սիրով եք կատարել դրանք։                

Time-bound - ժամկետով սահմանափակված

Ենթադրենք, որ դուք ցանկանում եք նիհարել 5 կգ, բայց ո՞ր ժամկետում եք դա ցանկանում անել։ Տեղադրեք այն որոշակի ժամանակահատվածում, օրինակ, մինչև մայիսի 15-ը։ Այն «տեղադրեք» նաև ձեր ենթագիտակցության մեջ և սկսեք իրագործել։

Creation Health, Bible Program, 9