Սերտենք Աստվածաշունչը միասին (ՍԱՄ)

Oct. 22, 2015

Յոթ հմտությունները Ծննդոց 5-ում 

Հ1 -  Մարդու ակտիվությունը դադարում է մահով։ 8 անգամ ասվում է «մեռավ», միայն Ենովքի հետ կապված դա չի ասվում։ Նրա մասին 2 անգամ ասվում է. «Աստծո հետ վարվեց» (22, 24)։  

Հ2 - Ենովքի կյանքի կենտրոն` Աստված։

Հ3 - Ենովքի hաղորդակցությունը Աստծո հետ, հավիտենական կյանք։  

Հ4 - Աստված-Ենովք` փոխադարձ հաղթանակ։

Հ5 - Ենթադրվում է, որ կար Աստված-Ենովք փոխհարաբերություններում։ 

Հ6 - Ադամն ու Եվան անվանվում են «Ադամ», այսինքն մեկ են, սիներգիայի առկայություն։ 

Հ7 - Նոյը «կhանգստացնի» (29)։

Oct. 22, 2015

Յոթ հմտությունները Ծննդոց 4-ում 

Հ1 -  Ադամի և Եվայի նախաձեռնությունը երեխաներ ունենալու հարցում։ 

Հաբելի և Կայենի ակտիվությունը զոհ մատուցելիս։

Կայենի մոտ բացակայում էր ակտիվությունը (նախաձեռնությունը) մեղքի վրա իշխելու հարցում (7)։ Նա ակտիվ է սպանելում, բայց ոչ` եղբոր պահապանը լինելու հարցում։ «Մի՞թե ես եղբորս պահապանն եմ» - դասական (առաջի՞ն) արտահայտությունն է նախաձեռնությունից, պատասխանատվությունից խուսափելու։

Կայենը եռանդուն է և նախաձեռնող, բայց ոչ` ճիշտ ուղղվածությամբ։ 1) Իր իմացած զոհն է բերում (3-5), 2) Սպանում է եղբորը (8), 3) Պատրաստակամ է, որ իրեն սպանեն (14), 4) Հեռանում է, ամուսնանում, քաղաք է կառուցում, քաղաքին անուն դնում, երեխաներ ունենում (16-18)։

Ղամեքի ակտիվությունը. 1) Երկու կին առավ, 2) Մարդ սպանեց, 3) Բանաստեղծություն գրեց։

Ղամեքի որդիների ակտիվությունը. Հոբել - հովիվների հայր, Հաբալ - երաժիշտների հայր, Թոբել-Կայեն - դարբինների հայր։ 

Հ2 - Հաբելը զոհը բերել էր վերջը հաշվի առնելով, այսինքն հավատալով Քրիստոսին (Եբրայեցիս 11.4)։

Աստված Կայենին խորհուրդ է տալիս մտածել ապագայի մասին (7)։ Բայց սպանելով Հաբելին, Կայենը կորցրեց ապագան (երկրի անեծք, մարդասպանի կնիք, անորոշ ապագա)։

Սեթի անվանակոչումը որպես ապագայի հույսի դրսևորում (25)։ 

Հ3 - Կարևորը` իշխել մեղքի վրա (7)։ Աստծո անունը կանչել (26)։  

Հ4 - Կայեն-Հաբել փախհարաբերություններում կարող էր լինել Հ-Հ տարբերակը, բայց ստացվեց Պ-Հ տարբերակը (նույնիսկ` Պ-Պ) տարբերակը։

Հ5 - Հաբելը «Հասկանալ-հասկացվելով» փորձի համար սպանվեց, բայց արդարացվեց Աստծո կողմից։ Աստված հասկանում է Կայենին  և փորձում է հասկացնել մինչև Հաբելին սպանելը և հետո էլ։ Հասկանալով նրա զգացմունքները, Աստված նշան է դնում նրա վրա պահպանելու ակնկալիքով։

Հ6 - Ադամ + Եվա = երեխաներ։ Միայնակ հնարավոր չէ։ Նկատելի է նաև Աստված-Հաբել համագործակցությունը։ Համագործակցություն չկա Կայեն-Հաբել, Կայեն-Աստված փախհարաբերություններում (Կայենի պատճառով)։ 

Հ7 - Սեթը իր ծնունդով փոխարինեց Հաբելին և Կայենին։

Oct. 22, 2015

Յոթ հմտությունները Ծննդոց 3-ում

Հ1  -  Ադամն ու Եվան օգտվելով ազատ կամքից, նախաձեռնություն են դրսևորում   պտուղն ուտելիս, բայց հաշվի չեն առնում վերջը (հմտություն 2)։  Նրանք «նմանվում են» Արարչին (22), բայց խախտելով սկզբունքները։ Նրանք եռանդուն են, բայց ոչ` առաջադեմ։ 

Հ2 - Եվան նախ մտքում ծրագրեց (6)։ Եվայի քայլը 2-րդ հմտության (հետագայում` Հ2) սխալ կիրառման օրինակ է, քանի որ հաշվի չի առնվել խիղճը, սկզբունքը, հավատը և հույսը։ 

Հ3 - Կարևորը Աստծո կամքին հնազանդվելն էր, որը, դժբախտաբար, բացակայեց։ Լավը, հաճելին, փափագելին առաջնային դարձան Եվայի համար։ Պետք է դիմակայել շրջապատի ճնշմանը։ 

Հ4 - Գործեց պարտություն-պարտություն (Պ-Պ) տարբերակը։ Պարտված օձը` սատանան պարտության մատնեց մարդկանց (1, 14)։ 

Հ5 - Խորամանկ օձը կիրառեց այս հմտությունը. փորձում է հասկանալ Եվային` «Իրո՞ք Աստված ասաց...», հետո ասում է իր միտքը. «Բնավ չեք մետնի...» Մարդիկ չփորձեցին հասկանալ Աստծուն։ Չհարցրին օձի ասածների վերաբերյալ։ Չպարզեցին, թե ինչու է Աստված արգելել պտուղը։ Մեղք գործելուց հետո խուսափեցին Աստծուց։

Աստված փորձում է նրանց հասկանալ։ 1) «Ո՞ւր եք», 2) «Ի՞նչ ես արել» (Ադամին, Եվային)։ Աստված փորձում է հասկացնել. 1) Մեղքի պատիժը անեծքն է,  2) Նա միջոցներ է ձեռք առել (թշնամություն մեղքի նկատմամբ), 3) Հանուն (անգլ. թարգմ.) մարդու անիծում  է երկիրը, 4) Հանդերձներ է հագցնում, 5)  Որոշում է, որ չպետք է հավերժ մեղավորներ լինեն։ 

Հ6 - Եվան (նաև Ադամը) պարտվեց սիներգիայից չօգվելու պատճառով։ Սատանան հաղթեց համագործակցելով մարդկանց հետ։ Չնայած դա Պ-Պ տարվերակն է։ «Մեզանից մեկը» (22) - սիներգիա։

Հ7 - Սատանան օգտվում է մարդու կատարելության ձգտելու պահանջը բավարարելու հանգամանքից։ «Աստծո պես կլինեք...» Եվան ժամանակին չէր «սրել սղոցը» (տվյալ դեպքում Աստծուն անմիջապես դիմելու սովորությունը)։ Անկումը անխուսափելի է, եթե չկա առաջխաղացում, կատարելագուծում։ Աստված որպես կատարելագործման դպրոց առաջարկում է աշխատանքը (17-19, 23):

 

Oct. 22, 2015

Յոթ հմտությունները Ծննդոց 2-ում 

Հ1 (Հմտություն 1) -  Աստված շարունակում է (Ծննդոց (հետագայում` Ծ) 2.1-25) ստեղծել (տե՛ս Ծ 1)։ Նա նախաձեռնում է (Ծ 2.8-18) պարտեզի առանձնահատուկ ստեղծումը, կենդանիներին անուններ տալը, Եվայի ստեղծումը («Լավ չէ...», 18) և մարդուն ազատ ընտրության իրավունք է տալիս։  

Հ2 - Բարիի և չարի գիտության ծառը, որպես ապագայի կանխորոշիչ (Ծ 2.9,16)։ «Մի օգնական շինեմ...» (Ծ 2.18-22)։

Հ3 - Նախ կարևորին է ուշադրություն դարձվում` Ադամին և Եվային (Ծ 2)։  

Հ4 - Աստծո բոլոր գործողությունները (երկիր ստեղծելը, պարտեզ տնկելը, չարից զգուշացնելը, զույգ ստեղծելը և այլն (հետագայում` ևն)) հոգատարություն է մարդու նկատմամբ։ Դա նաև Աստծո հաղթանակն էր սատանայի նկատմամբ, այսինքն բարության դրսևորումը հաղթանակ է չարության նկատմամբ (Ծ 2)։

Հ5 - Աստված հասկացավ Ադամի միայնակությունը (Ծ 2.18)։ Նա մարդուց հավատարմություն էր ակնկալում, որը կդրսևորվեր պտուղը չուտելու մեջ ( Ծ 2.8-25)։ 

Հ6 - Երրորդությունը համագործակցում է արարելիս։ Աստված-մարդ զույգի կողմից երկրի, պարտեզի տնօրինումը, կենդանիներին անուն տալը կատարվում է համատեղ։ Ստեղծվում է առաջին սիներգիկ համակարգը` ընտանիքը։ 

Հ7 - Շաբաթի հիմնումը նախատեսվում է մարդու կատարելագործվելու համար։

Oct. 21, 2015

Մինչ Բարձր արդյունավետ քրիստոնյաների յոթ հմտությունները Աստվածաշնչում գլուխ առ գլուխ ներկայացնելը, համառոտ հիշեցնեմ, թե որոնք են Յոթ հմտությունները։

Հմտություն 1. Եղեք եռանդուն

Սա ենթադրում է եռանդունություն, կյանքի նկատմամբ հստակ դիրքորոշում, ակտիվություն դեպի բարին։ 

Այս հմտության հետ կապված գաղափարներից են. կախվածություն, անկախություն, ազատություն, ինքնագիտակցում, ազատ ընտրություն, ռեակտիվություն, նախաձեռնություն, պատասխանատվություն, առաջադիմություն, Արարիչ, արարիչ, Ստեղծիչ, ստեղծեղ և այլն։

Հմտություն 2. Սկսեք վերջից

Վկայում է մարդու ապագայի գիտակցական իմաստավորման մասին։

2-րդ հմտության հետ կապված գաղափարներ. երևակայություն, խիղճ, առաքելություն, տեսիլ, ծրագրում, երազանք, կյանքի կենտրոններ, արժեքներ, նպատակներ, ծրագրեր, դերեր, հավատամք (կրեդո), իմաստ, հույս և այլն։

Հմտություն 3. Նախ` կարևորը

Դրսևորվում է առաջին հերթին կարևորը անելու մեջ։ Մատթեոս 6.33։

3-րդ հմտության հետ կապված գաղափարներ. ժամանակի կառավարում, շտապ, կարևոր, հալածահար, հաջողակ, ծույլ, ունայնագործ (ունայն գործերով զբաղվող), պարտականությունների փոխանցում, ներդաշնակություն, հավասարակշռություն, ճկունություն, մարդկային գործոն, օրագիր, անկախ կամքի դրսևորում, հարմարավետության գոտի, վախ, ռիսկ, ճնշման հաղթահարում, հավիտենական կյանք, Աստծո և Հիսուսի ճանաչում և այլն։

Հմտություն 4. Հաղթեք փոխադարձաբար

Դրսևորվում է երկուստեք փոխադարձաբար հաղթանակի հասնելու մեջ։

4-րդ հմտության հետ կապված գաղափարներ. հաղթանակ, պարտություն, արդյունք, մտածելակերպ, լիարժեքություն, հասունություն, առատություն, փախհարաբերություններ, լավագույն, մրցակցություն, համեմատություն, հաղթանակ-հաղթանակ (Հ-Հ), հաղթանակ-պարտություն (Հ-Պ), պարտություն-հաղթանակ (Պ-Հ), պարտություն-պարտություն (Պ-Պ) և այլն։

Հմտություն 5. Հասկացեք հասկացվելով

Դրսևորվում է ապրումակցային ունկնդրման և դիմացինին հասկանալու և նրա կողմից հասկացված լինելու մեջ։

5-րդ հմտության հետ կապված գաղափարներ. Փոխըմբռնում, հասկանալ, հաղորդակցություն, լսել, խոսել, ընթերցել, գրել, էմպատիա (ապրումակցում), հարցաքննում, գնահատում, խորհուրդ տալը, մեկնաբանում, պահանջմունք, հանդիմանություն, Էտոս (բարոյականություն), պաթոս (հոգեկան ապրում), լոգոս (իմաստ), գիտենալ, ոսկե կանոն (Մատթեոս 7.12) և այլն։

Հմտություն 6. Ձգտեք համագործակցության

Դրսևորվում է անհատների համատեղ գործունեության, համագործակցության մեջ։

6-րդ հմտության հետ կապված գաղափարներ. համագործակցություն, սիներգիա, միասնություն, միաբանություն, սիմբիոզ, ծնունդ, համատեղ աշխատանք, սիներգիայի թվաբանություն, թշնամանք, պաշտպանություն, զիջում, բազմազանություն, պարգևներ և այլն։ 

Հմտություն 7. Մշտապես կատարելագործվեք

Դրսևորվում է մշտապես չորս առումներով կատարելագործման մեջ։

7-րդ հմտության հետ կապված գաղափարներ. մարմին, միտք, սիրտ, հոգի, շունչ, ապրել, կյանք, սովորել, սիրել, ժառանգել, կատարելություն, կատալյալ, աճ, զարգացում, առողջ կենսաձև, հանգիստ, շաբաթ, «սղոցի սրում», անձ, զորություն, ներսի մարդ, ես, ուժ և այլն։ 🙂

Մանրամասներն այստեղ     www.adventist.am/uploaded_assets/43840

©  Պավել Սարգսյան