Oct. 21, 2015

002. Յոթ հմտությունների համառոտ նկարագրություն

Մինչ Բարձր արդյունավետ քրիստոնյաների յոթ հմտությունները Աստվածաշնչում գլուխ առ գլուխ ներկայացնելը, համառոտ հիշեցնեմ, թե որոնք են Յոթ հմտությունները։

Հմտություն 1. Եղեք եռանդուն

Սա ենթադրում է եռանդունություն, կյանքի նկատմամբ հստակ դիրքորոշում, ակտիվություն դեպի բարին։ 

Այս հմտության հետ կապված գաղափարներից են. կախվածություն, անկախություն, ազատություն, ինքնագիտակցում, ազատ ընտրություն, ռեակտիվություն, նախաձեռնություն, պատասխանատվություն, առաջադիմություն, Արարիչ, արարիչ, Ստեղծիչ, ստեղծեղ և այլն։

Հմտություն 2. Սկսեք վերջից

Վկայում է մարդու ապագայի գիտակցական իմաստավորման մասին։

2-րդ հմտության հետ կապված գաղափարներ. երևակայություն, խիղճ, առաքելություն, տեսիլ, ծրագրում, երազանք, կյանքի կենտրոններ, արժեքներ, նպատակներ, ծրագրեր, դերեր, հավատամք (կրեդո), իմաստ, հույս և այլն։

Հմտություն 3. Նախ` կարևորը

Դրսևորվում է առաջին հերթին կարևորը անելու մեջ։ Մատթեոս 6.33։

3-րդ հմտության հետ կապված գաղափարներ. ժամանակի կառավարում, շտապ, կարևոր, հալածահար, հաջողակ, ծույլ, ունայնագործ (ունայն գործերով զբաղվող), պարտականությունների փոխանցում, ներդաշնակություն, հավասարակշռություն, ճկունություն, մարդկային գործոն, օրագիր, անկախ կամքի դրսևորում, հարմարավետության գոտի, վախ, ռիսկ, ճնշման հաղթահարում, հավիտենական կյանք, Աստծո և Հիսուսի ճանաչում և այլն։

Հմտություն 4. Հաղթեք փոխադարձաբար

Դրսևորվում է երկուստեք փոխադարձաբար հաղթանակի հասնելու մեջ։

4-րդ հմտության հետ կապված գաղափարներ. հաղթանակ, պարտություն, արդյունք, մտածելակերպ, լիարժեքություն, հասունություն, առատություն, փախհարաբերություններ, լավագույն, մրցակցություն, համեմատություն, հաղթանակ-հաղթանակ (Հ-Հ), հաղթանակ-պարտություն (Հ-Պ), պարտություն-հաղթանակ (Պ-Հ), պարտություն-պարտություն (Պ-Պ) և այլն։

Հմտություն 5. Հասկացեք հասկացվելով

Դրսևորվում է ապրումակցային ունկնդրման և դիմացինին հասկանալու և նրա կողմից հասկացված լինելու մեջ։

5-րդ հմտության հետ կապված գաղափարներ. Փոխըմբռնում, հասկանալ, հաղորդակցություն, լսել, խոսել, ընթերցել, գրել, էմպատիա (ապրումակցում), հարցաքննում, գնահատում, խորհուրդ տալը, մեկնաբանում, պահանջմունք, հանդիմանություն, Էտոս (բարոյականություն), պաթոս (հոգեկան ապրում), լոգոս (իմաստ), գիտենալ, ոսկե կանոն (Մատթեոս 7.12) և այլն։

Հմտություն 6. Ձգտեք համագործակցության

Դրսևորվում է անհատների համատեղ գործունեության, համագործակցության մեջ։

6-րդ հմտության հետ կապված գաղափարներ. համագործակցություն, սիներգիա, միասնություն, միաբանություն, սիմբիոզ, ծնունդ, համատեղ աշխատանք, սիներգիայի թվաբանություն, թշնամանք, պաշտպանություն, զիջում, բազմազանություն, պարգևներ և այլն։ 

Հմտություն 7. Մշտապես կատարելագործվեք

Դրսևորվում է մշտապես չորս առումներով կատարելագործման մեջ։

7-րդ հմտության հետ կապված գաղափարներ. մարմին, միտք, սիրտ, հոգի, շունչ, ապրել, կյանք, սովորել, սիրել, ժառանգել, կատարելություն, կատալյալ, աճ, զարգացում, առողջ կենսաձև, հանգիստ, շաբաթ, «սղոցի սրում», անձ, զորություն, ներսի մարդ, ես, ուժ և այլն։ 🙂

Մանրամասներն այստեղ     www.adventist.am/uploaded_assets/43840

©  Պավել Սարգսյան