Oct. 22, 2015

004. Ծննդոց 2

Յոթ հմտությունները Ծննդոց 2-ում 

Հ1 (Հմտություն 1) -  Աստված շարունակում է (Ծննդոց (հետագայում` Ծ) 2.1-25) ստեղծել (տե՛ս Ծ 1)։ Նա նախաձեռնում է (Ծ 2.8-18) պարտեզի առանձնահատուկ ստեղծումը, կենդանիներին անուններ տալը, Եվայի ստեղծումը («Լավ չէ...», 18) և մարդուն ազատ ընտրության իրավունք է տալիս։  

Հ2 - Բարիի և չարի գիտության ծառը, որպես ապագայի կանխորոշիչ (Ծ 2.9,16)։ «Մի օգնական շինեմ...» (Ծ 2.18-22)։

Հ3 - Նախ կարևորին է ուշադրություն դարձվում` Ադամին և Եվային (Ծ 2)։  

Հ4 - Աստծո բոլոր գործողությունները (երկիր ստեղծելը, պարտեզ տնկելը, չարից զգուշացնելը, զույգ ստեղծելը և այլն (հետագայում` ևն)) հոգատարություն է մարդու նկատմամբ։ Դա նաև Աստծո հաղթանակն էր սատանայի նկատմամբ, այսինքն բարության դրսևորումը հաղթանակ է չարության նկատմամբ (Ծ 2)։

Հ5 - Աստված հասկացավ Ադամի միայնակությունը (Ծ 2.18)։ Նա մարդուց հավատարմություն էր ակնկալում, որը կդրսևորվեր պտուղը չուտելու մեջ ( Ծ 2.8-25)։ 

Հ6 - Երրորդությունը համագործակցում է արարելիս։ Աստված-մարդ զույգի կողմից երկրի, պարտեզի տնօրինումը, կենդանիներին անուն տալը կատարվում է համատեղ։ Ստեղծվում է առաջին սիներգիկ համակարգը` ընտանիքը։ 

Հ7 - Շաբաթի հիմնումը նախատեսվում է մարդու կատարելագործվելու համար։