Oct. 22, 2015

006. Ծննդոց 4

Յոթ հմտությունները Ծննդոց 4-ում 

Հ1 -  Ադամի և Եվայի նախաձեռնությունը երեխաներ ունենալու հարցում։ 

Հաբելի և Կայենի ակտիվությունը զոհ մատուցելիս։

Կայենի մոտ բացակայում էր ակտիվությունը (նախաձեռնությունը) մեղքի վրա իշխելու հարցում (7)։ Նա ակտիվ է սպանելում, բայց ոչ` եղբոր պահապանը լինելու հարցում։ «Մի՞թե ես եղբորս պահապանն եմ» - դասական (առաջի՞ն) արտահայտությունն է նախաձեռնությունից, պատասխանատվությունից խուսափելու։

Կայենը եռանդուն է և նախաձեռնող, բայց ոչ` ճիշտ ուղղվածությամբ։ 1) Իր իմացած զոհն է բերում (3-5), 2) Սպանում է եղբորը (8), 3) Պատրաստակամ է, որ իրեն սպանեն (14), 4) Հեռանում է, ամուսնանում, քաղաք է կառուցում, քաղաքին անուն դնում, երեխաներ ունենում (16-18)։

Ղամեքի ակտիվությունը. 1) Երկու կին առավ, 2) Մարդ սպանեց, 3) Բանաստեղծություն գրեց։

Ղամեքի որդիների ակտիվությունը. Հոբել - հովիվների հայր, Հաբալ - երաժիշտների հայր, Թոբել-Կայեն - դարբինների հայր։ 

Հ2 - Հաբելը զոհը բերել էր վերջը հաշվի առնելով, այսինքն հավատալով Քրիստոսին (Եբրայեցիս 11.4)։

Աստված Կայենին խորհուրդ է տալիս մտածել ապագայի մասին (7)։ Բայց սպանելով Հաբելին, Կայենը կորցրեց ապագան (երկրի անեծք, մարդասպանի կնիք, անորոշ ապագա)։

Սեթի անվանակոչումը որպես ապագայի հույսի դրսևորում (25)։ 

Հ3 - Կարևորը` իշխել մեղքի վրա (7)։ Աստծո անունը կանչել (26)։  

Հ4 - Կայեն-Հաբել փախհարաբերություններում կարող էր լինել Հ-Հ տարբերակը, բայց ստացվեց Պ-Հ տարբերակը (նույնիսկ` Պ-Պ) տարբերակը։

Հ5 - Հաբելը «Հասկանալ-հասկացվելով» փորձի համար սպանվեց, բայց արդարացվեց Աստծո կողմից։ Աստված հասկանում է Կայենին  և փորձում է հասկացնել մինչև Հաբելին սպանելը և հետո էլ։ Հասկանալով նրա զգացմունքները, Աստված նշան է դնում նրա վրա պահպանելու ակնկալիքով։

Հ6 - Ադամ + Եվա = երեխաներ։ Միայնակ հնարավոր չէ։ Նկատելի է նաև Աստված-Հաբել համագործակցությունը։ Համագործակցություն չկա Կայեն-Հաբել, Կայեն-Աստված փախհարաբերություններում (Կայենի պատճառով)։ 

Հ7 - Սեթը իր ծնունդով փոխարինեց Հաբելին և Կայենին։