Անձի զարգացում, հաջողություն

Jan. 10, 2016
Անպայման դիտեք

Հայտնի հոգեբան, հոգեբույժ և նյարդաբան Վիկտոր Ֆրանկլը կյանքի իմաստի և նպատակի մասին այս ճառն արտասանել է 1972 թվականին։

Nov. 4, 2015

ԱՍՏԾՈ ԳՈՐԾԸՆԿԵՐ

Դուք գիտե՞ք ձեր տոհմաբանությունը։ Մեծ մասը չգիտի։ Իսկ կուզենայի՞ք իմանալ։ Ի՞նչ հետաքրքիր բան կա դրանում։ Գուցե մեր նախնիները հայտնի մարդիկ են եղե՞լ։ Միգուցե մեր երակներում թագավորական արյո՞ւն է հոսում։ 

Պարզվում է, որ մենք իրոք թագավորական սերունդից ենք։ «Աստված ասաց. Մեր պատկերով և մեր նմանության պես մարդ շինենք» (Ծննդոց 1.26), «Տեսեք, թե Հայրն ինչպիսի սեր շնորհեց մեզ, որ Աստծո որդիներ կոչվենք» (Ա Հովհաննես 3.1)։ Երկնային Թագավորի զավակներ։ Ինչպիսի՞ զգացումներ եք ունենում դա լսելիս։ 

Ավելին։ «Մարդը Աստծո ստեղծագործության պսակն էր, որ ստեղծվել էր Նրա պատկերով և նախատեսված էր, որ լինի Աստծո գործընկերը... Մարդը շատ թանկ է Աստծո համար, քանի որ նա ստեղծվել է Իր պատկերով» (Ռևյու ընդ Հերալդ, Հունիսի 18, 1895)

Ի՞նչ է նշանակում «գործընկեր»։ Աստծո պարագայում դա նշանակում է.

  • մեկը, ով սերտորեն հիշեցնում է մյուսին,
  • մեկը, ով ունի նույն գործառույթներն ու բնութագիրը, ինչպես մյուսը,
  • երկու մասերից մեկը, ով համապատասխանում և լրացնում է մյուսին։

«Աստված ստեղծել է մարդուն որպես ամենաբարձր էակ երկրի վրա։ Միայն նա է արարված Աստծո պատկերով և կարող է հաղորդակից լինել աստվածային բնությանը, համագործակցել Իր Արարչի հետ և իրագործել Նրա ծրագրերը» (Աստծո որդիներն ու դուստրերը, 5)։

Մարդու առաքելությունը. «Քո ահավոր զորության մասին կխոսեն։ Եվ ես քո մեծությունը կպատմեմ» (Սաղմոս 145.6):

Աստված ուզում է, որ դու լինես Նրա գործընկերը։ Նա ունի Իր ծրագիրը քո կյանքի համար։ Ժամանակ գտիր այդ մասին խորհելու. Աստծո գործընկե՞րն ես արդյոք։ 

Գրիր մեկնաբանության մեջ քո մտքերը։

Nov. 4, 2015

ԵՐԿՆԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Հովհաննես Մկրտիչը տեսնելով Հիսուսին, բացականչում է. «Ահա Աստծո Գառը, որ վեր է առնում աշխարհի մեղքը» (Հովհաննես 1.29)։ Պիղատոսը Քրիստոսի ծառայության վերջում ասում է. «Ահա այն մարդը» (Հովհաննես 19.5)։ Հունարեն εἰδῶ (էդո) բառը թարգմանվում է «տեսնել, դիտել, նայել, հայել», այսինքն սևեռուն հայացքով նայել և զննել։

Այս շաբաթ մեր հայացքները կուղղենք Քրիստոսին, քանզի սա է կերպարանափոխվելու բանալին։

«Եթե նայեք Նրան, դուք կհմայվեք Նրա աստվածային սիրո փառքի հարստությունից» (Ռևյու ընդ Հերալդ, Հունիսի 23, 1896)։

«Սեփական անձը կխորասուզվի անիմաստության մեջ, դուք կփոխվեք Նրա պատկերով «փառքից դեպի փառք, ինչպես թե Տիրոջ Հոգուց»» (Է. Ուայթ, Երիտասարդ ուսուցիչ, Սեպտեմբերի 9, 1897)։

Հ.Գ.

Այս գրառումը նախաբան է հանդիսանում առաջին շաբաթվա նյութի համար։ Հաջորդ 5 օրերի ընթացքում կներկայացվեն առաջին շաբաթվա («Երկնային ծրագիր») նյութերը։