Nov. 4, 2015

003. Կերպարանափոխություն, Շաբաթ 1, Օր 1

ԱՍՏԾՈ ԳՈՐԾԸՆԿԵՐ

Դուք գիտե՞ք ձեր տոհմաբանությունը։ Մեծ մասը չգիտի։ Իսկ կուզենայի՞ք իմանալ։ Ի՞նչ հետաքրքիր բան կա դրանում։ Գուցե մեր նախնիները հայտնի մարդիկ են եղե՞լ։ Միգուցե մեր երակներում թագավորական արյո՞ւն է հոսում։ 

Պարզվում է, որ մենք իրոք թագավորական սերունդից ենք։ «Աստված ասաց. Մեր պատկերով և մեր նմանության պես մարդ շինենք» (Ծննդոց 1.26), «Տեսեք, թե Հայրն ինչպիսի սեր շնորհեց մեզ, որ Աստծո որդիներ կոչվենք» (Ա Հովհաննես 3.1)։ Երկնային Թագավորի զավակներ։ Ինչպիսի՞ զգացումներ եք ունենում դա լսելիս։ 

Ավելին։ «Մարդը Աստծո ստեղծագործության պսակն էր, որ ստեղծվել էր Նրա պատկերով և նախատեսված էր, որ լինի Աստծո գործընկերը... Մարդը շատ թանկ է Աստծո համար, քանի որ նա ստեղծվել է Իր պատկերով» (Ռևյու ընդ Հերալդ, Հունիսի 18, 1895)

Ի՞նչ է նշանակում «գործընկեր»։ Աստծո պարագայում դա նշանակում է.

  • մեկը, ով սերտորեն հիշեցնում է մյուսին,
  • մեկը, ով ունի նույն գործառույթներն ու բնութագիրը, ինչպես մյուսը,
  • երկու մասերից մեկը, ով համապատասխանում և լրացնում է մյուսին։

«Աստված ստեղծել է մարդուն որպես ամենաբարձր էակ երկրի վրա։ Միայն նա է արարված Աստծո պատկերով և կարող է հաղորդակից լինել աստվածային բնությանը, համագործակցել Իր Արարչի հետ և իրագործել Նրա ծրագրերը» (Աստծո որդիներն ու դուստրերը, 5)։

Մարդու առաքելությունը. «Քո ահավոր զորության մասին կխոսեն։ Եվ ես քո մեծությունը կպատմեմ» (Սաղմոս 145.6):

Աստված ուզում է, որ դու լինես Նրա գործընկերը։ Նա ունի Իր ծրագիրը քո կյանքի համար։ Ժամանակ գտիր այդ մասին խորհելու. Աստծո գործընկե՞րն ես արդյոք։ 

Գրիր մեկնաբանության մեջ քո մտքերը։